Տո՛ւր ինձ, Տե՛ր, ամենայն ժամ բարին գործել և խափանի՛ր իմ չար մտքից բոլոր չարիքները, հե՛տ պահիր ինձ պիղծ ու անխրատ ընթացքից ու չար սովորությունից և հաստատի՛ր Քո պատվիրանների երկյուղի ու սիրո մեջ։
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...